ՀՀԲԿ-ն10 000 ԱՄՆ դոլար ուղարկեց Սիրիա

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ՀՀԲԿ), որը պաշտոնապես գրանցվել է 2013թ.-ի հոկտեմբերի 28-ին, ազդարարեց իր ստեղծումը՝  տասը հազար (10 000) ԱՄՆ դոլար ուղարկելով Սիրիա:

ՀՀԲԿ-ի Գործադիր մարմինը 10 000 ԱՄՆ դոլար հատկացրեց Հալեպահայության Շտապօգնության Գործադիր Մարմնին՝ վերջիններիս աջակցելու Հալեպի ամենախոցելի ընտանիքներին և անհատներին շտապ օգնություն հասցնելու գործում:

«Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց հանդիպում են Սիրիայում գործող հումանիտար օգնություն մատուցող կազմակերպությունները, և իհարկե գնահատում ենք այն վիթխարի ջանքերը, որ գործադրում է Հալեպահայության Շտապօգնության Գործադիր Մարմինը՝ էական օգնություն ցուցաբերելով Հալեպի սիրիացիներին», – ասաց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Անի Բալխյանը: «Մենք որոշել ենք 10 000 ԱՄՆ դոլար հատկացնել Հալեպահայության Շտապօգնության Գործադիր Մարմնին՝ Հալեպի վրահաս ձմռանն ընդառաջ դյուրացնելու նրանց պատրաստությունները»:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որը հիմնված է Երևանում (Հայաստան), կարճաժամկետ օգնություն է ցուցաբերում և տևական լուծումներ առաջարկում, Սիրիայում տիրող ճգնաժամից խոցելի դարձած սիրիացի ընտանիքներին և անհատներին: Միաժամանակ, կազմակերպությունը աջակցելու է ինչպես դեռևս Սիրիայի Արաբական Հանրապետությունում  բնակվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած սիրիացիներին:

Հալեպահայության Շտապօգնության Գործադիր Մարմնին ուղղված «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նամակը տեսնելու համար անցնել հղումով:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image