Մայրերի տոնը սիրիական աչքերով

Ս.թ. մարտի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հովանու ներքո «Մարտի 21» Սիրիայում մայրերի տոնին նվիրված հատուկ համերգ, որին մասնակցեցին հայաստանաբնակ և սիրիահայ երաժիշտներ, երգիչներ և ասմունքի վարպետներ, սիրված երգչուհի Զարուհի Բաբայանը և իր երգի ստուդիայի սաները:

Ողջույնի խոսքով հանդես եկան «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության նախագահ Անի Բալխիանն ու ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիթը: Նրանք նշեցին մայրերի անգնահատելի դերը հայ ընտանիքի ստեղծման և պահպանման մեջ և երախտիքի խոսք հայտնեցին հայ կանանց ու մայրերին նրանց նվիրվածության, ազգային արժեքների փայփայման, անսահման քաջության և համբերության համար:

Հանդիսատեսին հուզեցին սիրիահայ երաժիշտների հիասքանչ կատարումները, որոնց միջոցով նրանք կարծես կիսեցին իրենց զգացողությունները Սիրիայում ապրած կյանքի, ուրախ և տխուր հիշողությունների, իսկ Հայաստանում, իրենց նոր հայրենիքում վերսկսած կյանքի, գործունեության, հաղթահարած դժվարությունների, նաև հաջողությունների մասին:

Միջոցառման ավարտին ՄԱԿ ՓԳՀ փոխտնօրեն Քեյթ Փուլերը գրասենյակի անունից նվիրատվություն կատարեց «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը՝ ի աջակցություն սիրիահայ մայրերին:

Համերգին հրավիրվել էին ՀՀ կառավարության, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային կազմակերությունների ներկայացուցիչներ, փախստականներ, տեղահանված սիրիահայ ընտանիքներ:

Համերգի ավարտին ներկաներին իր ողջույնի խոսքն ու օրհնանքը հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր հայր և Բերիո թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև Սրբազան Արքեպիսկոպոս Սարգսյանը:

[soliloquy id=”590″]

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image