Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց……

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն» և «Գրիգոր և Բեաթրիս Բիլեզիկյան» մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։

2014 թ-ի հոկտեմբերի 8-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն» և «Գրիգոր և Բեաթրիս Բիլեզիկյան» մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի և Ամերիկայի ներկայացուցիչները, վերապատվելիներ, ԱԺ պատգամավորներ, պետական այրեր, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր: Պատվավոր հյուրերի շարքում էին նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անի Բալխյանը և փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը: Նորաբաց կրթական համալիրը գործելու է բարեգործական հիմունքներով և անվճար կրթություն տրամադրելու սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 300 երեխայի:

Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's photo.
Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's photo.
aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image