«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի առաջին հանդիսությունը Մայր Հայրենիքում

Դեկտեմբերի 3-ին աշխարհը նշելով հաշմանդամների միջազգային օրը՝ ևս մեկ անգամ իր ուշադրությունը սևեռեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանմանն ու հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրերի կազմանը: Եվ 2014թ-ի դեկտեմբերի 3-ը նշանավորվեց նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հովանու ներքո գործող «Արևիկ-Հայաստան» թերաճ երեխաների կենտրոնի համար, քանզի այդ օրը կայացավ «Արևիկ» կենտրոնի առաջին հանդիսությունը Մայր Հայրենիքում:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն իրենց հոգու ջերմությունն ու սերն ընծայեցին Երևանի Խնկո Ապոր գրադարան շտապող ու հանդիսությանը մասնակցել ցանկացող անձանց:

Մինչ կտրվեր միջոցառման մեկնարկը, տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տնօրենուհի Ալին Մոմճյանը և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամ, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի հոգեբարձունների կազմի ատենապետ Հակոբ Ֆակջյանը ներկայացրեցին «Արևիկ» կենտրոնի հիմնադրումը և գործունեությունը, պատասխանեցին լրատվամիջոցներին հուզող հարցերին:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի հանդիսությունը սկսվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ողջույնի խոսքով: Տիկին Անին, ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկա գտնվողներին, կարևորեց և բարձր գնահատեց այն անձանց ջանքերը, ովքեր տեղի չտալով պատերազմի հետևանքով առաջացած ծանր կացությանն ու սուղ միջոցներին, համախմբվել ու իրենց եռանդ են ուղղել սիրիահայ հաշմանդամ երեխաներին աջակցող այս միակ կենտրոնի աշխատանքներին: Ինչպես նաև հույս հայտնեց, որ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեությունը կգրավի պետական կառույցների և բարերարների ուշադրությունը, ովքեր իրենց օժանդակությամբ կապահովեն կենտրոնի շարունակական գործունեությունը:

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տեսահոլովակների միջոցով ծանոթանալ 13 տարի առաջ Սիրիայի Հալեպ քաղաքում հիմնադրված «Արևիկ» թերաճ երեխաների կենտրոնի պատմությանը: Հուզումնալից և երջանիկ պահեր պարգևեցին նաև կենտրոնի նախկին տնօրենուհու և ուսուցիչների ջերմագին ողջույնները, ովքեր իրենց քաջալերանքի, վստահության ու հավատով լեցուն ապագայի ուղերձներն էին տեսաերիզների միջոցով ուղղել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին և «Արևիկ-Հայաստան» կենտրոնին: Իսկ կենտրոնի սաների ասմունքն ու երգը, նրանց կողմից մատուցված փոքրիկ ներկայացումը, որը կրում էր միասնականության, միահամուռ ուժերով նորը կառուցելու խորհուրդը, կենտրոնի անվանը հարիր արևի ջերմ շողեր ձգեց ներկաների սրտերում: Այստեղ հարկ է նշել կենտրոնի թատրոնի թերապիայի տաղանդաշատ ուսուցչուհի Մարինե Ասատրյանի ներդրումը, ով իր ջանքերի ներածին չափով աջակցում է կենտրոնի սաներին:

Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի նախկին սոցիալական ապահովության նախարար Նարինե Բալայանը, Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը, ով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի ուղերձը փոխանցեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը: Իսկ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու ողջույնի խոսքը փոխանցեց ԱՀԹ Նորք-Մարաշի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը, ով առ Աստված աղոթք հղեց և պահպանիչով ավարտեց իր խոսքը : Միջոցառմանը ներկա էին նաև «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպության նախագահ Նանի Օսկանյանը, «Մոմջյան բարեգործական հիմնադրամ»-ի նախագահ Ռոմեն Կոզմոյանը, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության անդամներ, Մանկական զարգացման հիմնադրամի, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի, Հայկական Կարմիր խաչ ընկերության ներկայացուցիչներ, ԱՀԹ բարեգործական ծրագրերի պատասխանատու Շուշան Պետրոսյանը և երիտասարդաց միության անդամներ:

Հանդիսության ավարտին «Արևիկ» թերաճ երեխաների կենտրոնի սաները կենտրոնի հոգեբարձունների՝ ի դեմս «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամ, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի հոգեբարձունների կազմի ատենապետ Հակոբ Ֆակջյանի նախաձեռնությամբ և պատրաստությամբ ստացան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի պատկերանիշով կախազարդեր: Երեխաների համար նվերներ էր պատրաստել նաև Արարատյան Հայրապետական թեմը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ը, անհատ բարերարներ:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնը միջոցառման շրջանակում կազմակերպել էր նաև ցուցահանդես-վաճառք, որի հասույթ ծառայելու է ի նպաստ կենտրոնի սաներին համապատասխան պարագաներով ապահովելուն և կենտրոնի աշխատանքները բարելավելուն: Ցուցահանես-վաճառքում ցուցադրվեցին կենտրոնի սաների կողմից պատրաստված ամանորյա բացիկներ, տոնածառի խաղալիքներ, շատ ու շատ այլ ձեռագործ աշխատանքներ: Ձեռային աշխատանքերի պատրաստման ամբողջ գործընթացում մեծ ներդրում է ունեցել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդի անդամ, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի ձեռագործ աշխատանքների ուսուցիչ Սիլվա Գաբլանյանը: Հարկ է նշել, որ անգնահատելի է նաև կենտրոնի ուսուցիչների՝ ի դեմս կենտրոնի տնօրենուհի Ալին Մոմճյանի, Լուսինե Թշապուրյանի և Ազնիվ Մարտիրոսյանի ջանքերն ու եռանդը, ովքեր ջանասիրաբար, մեծ սիրով ու հոգատարությամբ պարուրելով կենտրոնի սաներին՝ կրթական, մշակութային ու սպորտային ուղղվածություն ունեցող դասընթացներով աջակցում են նրանց:

Հանդիսության աշխատանքներին իրենց կարևոր ներդրումն են ունեցել «Արևիկ-Հայաստան» կենտրոնի հոգեբարձուների կազմի անդամներ Ցոլեր Քարագուլյանը, Նանոր Չեմբերջյանը, Հակոբ Կազանջյանը և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամ Անդրանիկ Մոմջյանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը կրկին անգամ իր շնորհակալություն է հայտնում միջոցառման իրականացման գործում ներդրում ունեցած անձանց և այն անհատներին, ովքեր իրենց ներկայությամբ պատվել էին այս փոքրիկ միջոցառումը, որն ուղերձ էր ուղղված համայն աշխարհին՝ հատուկ կարիքներով անձանց բարեկեցիկության ապահովման:

Լիահույս ենք, որ նորանոր ձեռնարկներ կյանքի կկոչվեն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի կողմից՝ ծառայելով հաշմանդամ անձանց խնդիրների ըմբռմանը, վերհանմանն ու լուծմանը, ծառայելով հոգուտ աշխարհի կարիքավոր անձանց բարօրրությանը:

Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's photo.
Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's photo.
Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's photo.
Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's photo.
aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image