«Տաքուկ Ամանոր» սիրիահայ մանուկների համար

«Տաքուկ Ամանոր» սիրիահայ մանուկների համար

Ամանորին ընդառաջ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ 2014թ-ի դեկտեմբերի 26-ին կազմակերպեց «Տաքուկ Ամանոր» խորագիրը կրող ամանորյա հանդիսությունը:
Նախատոնական միջոցառումն ամանորյա հրաշք նվիրեց Մայր Հայրենիքում ապաստան գտած ավելի քան 60 սիրիահայ մանուկներին: Տոնական բարձր տրամադրությունը, երգն ու երաժշտությունը, ամանորյա բարեմաղթանքները, տարատեսակ անուշեղեններով լի սեղանները և բազմաթիվ նվերները ջերմությամբ ու սիրով լեցուն «Տաքուկ Ամանոր» պարգևեցին երեխաներին:
Տոնախմբությանն իր մասնակցությունը ցուցաբերեց «Վաղարշապատ» համույթը, ինչպես նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներքո գործող «Արևիկ-Հայաստան» թերաճ երեխաների կենտրոնի սաները հանդես եկան փոքրիկ ներկայացմամբ:
«Տաքուկ Ամանոր»-ն իր հերթին ամբողջացրեց Ձմեռ պապիկը՝ կազմակերպելով մանկական խաղեր, պարգևելով մանուկներին ուրախ ու զվարթ պահեր: Ողջ հանդիսության ընթացքում մեծ էր նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի փոխատենապետուհի Ցոլեր Քարագուլյանի ներդրումը՝ լինելով տոնախմբության հանդիսավարը նա ուղղորդում և ղեկավարում էր միջոցառումը:
Հանդիսությանը իրենց ներկայությամբ պատվել էին ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետանը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը, «Վաղարշապատ» համույթի ղեկավար Անահիտ Մադոյանը, «Կազա» շվեյցարարական մարդասիրական հիմնադրամի «Ընտանիքի ընկեր» ծրագրի ղեկավար Զարինե Հարությունյանը:
Հանդիսությանը մասնակիցներին սրտի խոսքն ու բարեմաղթանքը հղեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը՝ մաղթելով, որ գալիք տարում աշխարհում թևածի մշտավառ խաղաղությունը, լինի հարատև բարօրության և հայապահպան գործունեության զարգացման տարի: Մաղթանքներին միացան և ջերմ շնորհավորական խոսքեր հղեցին նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդի անդամները, հանդիսության ներկաները:
2014թ-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ սիրիահայ ընտանիքների բարեկեցիկության ուղղված նախաձեռնություններով աջակցություն ցուցաբերեց հարյուրավոր կարիքավոր ընտանիքներին: Շնորհակալություն այն կառույցներին և անհատ բարերարներին, որոնց օժանդակությամբ նորաստեղծ կառույցը կյանքի կոչեց իր անվանը հարիր մարդասիրական ձեռնարկները: Հավատում ենք, որ միայն միասնականությամբ կարող ենք կառուցել լուսավոր ապագան:

Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's photo.
aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image