ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար պարոն Իսսամ Նայալը, հյուպատոս տիկին Ամիրա Կարաուան և կցորդ տիկին Ռանա Խայատն իրենց այցելությամբ պատվեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի Երևանի գրասենյակը:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար պարոն Իսսամ Նայալը, հյուպատոս տիկին Ամիրա Կարաուան և կցորդ տիկին Ռանա Խայատն իրենց այցելությամբ պատվեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի Երևանի գրասենյակը:

Կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ կարևորեց դեսպանության աջակցության դերը սիրիացիների օրակարգային խնդիրների լուծման գործընթացում:
Ողջույնի խոսքով նաև հանդես եկավ և իր սրտի խոսքն արաբերեն լեզվով արտահայտեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդի անդամ, սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ առաջին հայ նահատակված զինվորի մայր՝ տիկին Ծովիկ Հայրապետյանը:

Իր հերթին դեսպանի ժամանակավոր հավատարմատար պրն. Նայալը ծանոթանալով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը՝ արժևորեց կազմակերպության դերի կարևորությունը, այն տարվող աշխատանքները, որոնք ուղղված են սիրիացիների կենսապայմանների բարելավմանը:

Այցի ընթացքում Հայաստանում Սիրիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար պրն. Նայալը հնարավորություն ունեցավ նաև ծանոթանալու «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներքո գործող «Արևիկ-Հայաստան» թերաճ երեխաների կենտրոնի առաքելությանը և տարվող աշխատանքներին:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաները պատվելով պրն. Նայալի այցը՝ արաբերեն լեզվով երգ կատարեցին:

Հանդիպման ավարտին պրն. Նայալը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ քաջալերանքի և դրվատանքի խոսքեր հղեց հանդիպմանը ներկա տիկնանց խորհրդի, երիտասարդաց խորհրդի, «Արևիկ-Հայաստան» թերաճ երեխաների կենտրոնի ներկայացուցիչներին: Ինչպես նաև գրառում կատարելով կազմակերպության հուշամատյանում՝ իր սրտի խոսքն, ուղղված «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին, հանձնեց թղթին:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image