Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանի այցելությունը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակ

Ուրբաթ` 2015 թ-ի հունվարի 30-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանն իր այցելությամբ պատվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը ողջունելով Սրբազան հոր այցը` ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, ընթացիկ և հետագա ծրագրերը:

Գերաշնորհ Սրբազան հայրն իր սրտի խոսքն ուղղելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդի և երիտասարդաց խորհրդի անդամներին` բարձր գնահատեց կազմակերպության առաքելությունն ու ծավալած գործունեությունը սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով սիրահայության առջև ծառացած խնդիրների շուրջ` նշելով, որ կազմակերպության «ՀԱԼԷՊ» անվանումն արդեն յուրատեսակ փարոս է հանդիսանում կարոտյալ սիրիահայ ընտանիքների համար:

Նկատի ունենալով կազմակերպության հետագա գործունեությունը Սիրիայում` նաև անդրադարձ կատարվեց հնարավոր գործակցության մասին:

Հանդիպման ավարտին Սրբազան հայրը ծանոթանալով կազմակերպության տարածքում տարվող վերանորոգման աշխատանքներին` օրհնեց գրասենյակը և աղոթք հղեց առ Աստված, որ Նա զորավիգ լինի կազմակերպության գործունեությանը: Ինչպես նաև գրառում կատարեց կազմակերպության հուշամատյանում:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image