Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանի այցելությունը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակ

Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը երկուշաբթի` 2015թ-ի փետրվարի 2-ին իր այցելությամբ պատվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ հիմնադիր նախագահ Անի Բալխյանն ողջունելով վերապատվելի Հարություն Սելիմյանի այցը` ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը: Ծանոթանալով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի անաչառ գործունեությանը և անդրադառնալով սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով սիրահայության առջև ծառացած խնդիրներին` վերապատվելի Հարություն Սելիմյանը բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը` խորհուրդներ տվեց և առաջարկություններ արեց կազմակերպության ավելի բեղուն և սիրիահայերի կենսապայմաններն բարելավող առավել նպատակահարմար գործունեության վերաբերյալ:
Նկատի ունենալով կազմակերպության հետագա գործունեությունը Սիրիայում` վերապատվելի Հ. Սելիմյանն անդրադարձ կատարեց հնարավոր գործակցությանը և պատրաստակամություն հայտնեց իր հնարավորության սահմաններում աջակցել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին:

Հանդիպման ավարտին վերապատվելի Հ. Սելիմյանն իր տպավորությունները կիսելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի վարչական կազմի հետ` իր սրտի խոսքը գրառեց կազմակերպության հուշամատյանում:


aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image