«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությունը

IMG_1457«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցելով 2015թ-ի փետրվարի 15-ից առ այսօր ամեն ուրբաթ օր, ժամը 16:00-ին իր երևանյան գրասենյակում հյուրընկալում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց` նրանց համար կազմակերպելով սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հանդիպում:

Վեց ամիս տևողությամբ հանդիպումների շարքը նպատակ ունի օժանդակել տվյալ անձանց հոգևոր-կամային որակների, հոգեվիճակի և սոցիալ-հոգեբանական բարեկեցության պահպանմանը և կարողությունների վերականգնմանը: Սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հանդիպման հիմքում ընկած է պատերազմից տուժած բնակչության դիմակայման, վերականգնման և հետագա զարգացման կարողությունների ճանաչումը:

Հանդիպումները վարում են Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը և հոգեբան Լուսինե Խանդանյանը: Հանդիպումներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչները, ովքեր իրենց մասնակցությամբ խրախուսելով հավաք-հանդիպումների մասնակիցներին` նկատում են հանդիպումներին մասնակցել ցանկացող անձանց աճող թիվը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը գիտակցելով, որ մարդասիրական օգնության ամենահիմնական ոլորտներն ունեն սոցիալ-հոգեբանական բաղադրիչներ, որոնք կարևոր դեր են խաղում ողբերգական իրադարձություններ ապրած մարդկանց վերականգնման գործընթացում, չափազանց կարևորում և գնահատում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ջանքերը: Հանդիպումները տրամադրելով սոցիալական, հոգևոր, զգայական և մշակութային աջակցություն` մեծապես խթանում են Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի ակտիվ ներգրավվածությանը քաղաքացիական հասարակությունում:

Լիահույս ենք, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությունը կրելով շարունակական բնույթ՝ կնպաստի Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի բարօրրությանն ուղղված նորանոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image