«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի պատանյաց խմբի այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և Կոմիտասի անվան պանթեոն

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներքո գործում է «Armenian-Syrian Power» սիրիահայ պատանիների խումբը։ Պատանյաց խումբն իր շուրջը համախմբում է 13-17 տարեկան սիրիահայ պատանիների և նպաստում է սիրիահայ պատանիների սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը, խթանում է պատանիների շրջանում առողջ ապրելակերպը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը:

Եվ հավատարիմ մնալով իր նախանշված առաքելությանը՝ 2015թ-ի մայիսի 16-ին կազմակերպվեց արշավ դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և Կոմիտասի անվան պանթեոն։ Պատանյաց խմբի 25 անդամները մեծ ուրախությամբ այցելեցին մեծանուն վարդապետ Կոմիտասի թանգարան․ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ մեծ հայի կյանքի վերաբերյալ, ոգևորվեցին և մեծ դաս վերցրեցին նրա հայապահպան գործունեությունից։

Իսկ Կոմիտասի անվան պանթեոնում իրենց հարգանքը և մեծարանքը մատուցեցին պանթեոնում ամփոփված մեծանուն հայ վարպետներին։

Արշավի ընթացքում նաև կազմակերպվեց լուսանկարների մրցույթ։ Պատանիներն որսալով խոսուն և հոգևոր հարստությամբ լի պատկերները՝ մասնակցեցին լուսանկարների մրցույթին։

Հաշվի առնելով, որ պատանիների կողմից ներկայացված լուսանկարներն անչափ գեղեցիկ էին, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմինը որոշեց մրցույթին մասնակից բոլոր պատանիներին հատկացնել խրախուսական նվերներ։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image