Սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հերթական հանդիպում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակում 2015թ-ի փետրվարի 15-ից, ամեն ուրբաթ օր կազմակերպվում է հանդիպում Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց հետ: Վեց ամսյա տևողությամբ հանդիպման նպատակն է օժանդակել տվյալ անձանց հոգևոր-կամային որակների, հոգեվիճակի և սոցիալ-հոգեբանական բարեկեցության պահպանումը ու կարողությունների վերականգնումը: Սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հանդիպման հիմքում ընկած է պատերազմից տուժած բնակչության դիմակայման, վերականգնման և հետագա զարգացման կարողությունների ճանաչումը:

Հերթական հանդիպումը տեղի ունեցավ ս/թ․ հունիսի 5-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակում։ Վերոհիշյալ հանդիպմանը բանախոսությամբ հանդես եկավ Հալեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազ քահանա Մասոյանը։

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան, Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր քահանա Գրիգորյանը, հոգեբան Լուսինե Խանդանյանը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդի և ընկերային հանձնախմբի անդամները:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image