Արաբերեն լեզվի ակումբի գործունեությունը

2014թ-ից «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակում գործում է արաբերեն լեզվի ակումբ: Այն  հնարավորություն է ընձեռում բարելավել արաբերեն լեզվի իմացությունը անվճար հիմունքներով կազմակերպվող դասընթացների և քննարկումների միջոցով։ Քննարկումները ծավալվելով տարբեր թեմաների շուրջ տեղեկություն են տրամադրում Սիրիայի պատմության, տեսարժան վայրերի մասին: Շաբաթական մեկ անգամ անվճար հիմունքներով նաև կազմակերպվում է արաբերեն լեզվի ուսուցում սկսնակների համար, որին մասնակցում են ինչպես սիրիացիներ, այնպես էլ տեղաբնակներ։

Հարկ է նշել, ոչ արաբերեն լեզվի ակումբի գործունեության շարունակականությունն ապահովելու հարցում մեծ է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ DVV International կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի դերը։ Վերջին երեք ամիսների ընթացքում կառույցը նեցուկ կանգնելով կազմակերպության գործունեությանը՝ օժանդակություն է ցուցաբերել արաբերենի լեզվի ակումբի աշխատանքներին։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image