Սիրիահայ պատանիները մասնակցեցին ՀՕՖ-ի կողմից կազմակերպված «Արագած» ճամբարին

 

2015թ հուլիսի 10-ից 30-ը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շահառու ընտանիքների թվով 22 պատանիների հնարավորություն ընձեռվեց մասնակցելու Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից կազմակերպված Հանքավանի  «Արագած» ճամբարին։

Սիրիահայ պատանիները մասնակցելով ճամբարին՝ ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ։ Ճամբարի ընթացքում կազմակերպված ուսուցողական, գեղագիտական, ճանաչողական և մարզական միջոցառումները նպաստեցին երիտասարդ սերնդի ազգային և հայրենասիրական ոգով դաստիրակմանը։ Ինչպես նաև իրենց նպաստն ունեցան սիրիահայ պատանիների ներգրավվածությանը հայաստանյան քաղաքացիական կյանքին։

Ամբողջ ճամբարի ընթացքում սիրիահայ պատանիներին ուղեկցել և նրանց մանկավարժն է եղել օրիորդ Անի Չալյանը։

Հարկ է նշել, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի պատանիների խումբը մասնակցելով ճամբարի շրջանակում կազմակերպված մարզական միջոցառումներին՝ գրավել է առաջին տեղերը բասկետբոլի և վոլեյբոլի մրցաշարերում։

Կարևորելով Հայաստան տեղափոխված սիրիահայ պատանիների ամառային հանգստի կազմակերպումը և բարձր գնահատելով ՀՕՖ-ի ջանքերն ուղղված այս խնդրի լուծմանը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ևս մեկ անգամ իր շնորհակալությունն է հայտնում Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image