World Vision կազմակերպության գլխավոր գրասենյակի ներկայացուցչի այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2015թ-ի սեպտեմբերի 15-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակ այցելեց World Vision միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչ ԼուզՄարիա Ալենը։

Հանդիպման համար հիմք էր հանդիսացել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և World Vision Հայաստան միջազգային կազմակերպության միջև որոշ ժամանակ առաջ կնքված համագործակցության պայմանագիրը:

Այցի շրջանակում տիկին Ալենը հանդիպում ունեցավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի անդամների հետ։ Կազմակերպության հիմնադիր նախագահ տիկին Անի Բալխյանը համապարփակ տեղեկություն տրամադրելով կազմակերպության գործունեության վերաբերյալ՝ նրան ծանոթացրեց կազմակերպության ընթացիկ և ծրագրվող նախաձեռնություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվեց World Vision կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի միջև ձեռք բերված համագործակցության հետագա քայլերը:

Հանդիպման ավարտին տիկին Ալենն ևս մեկ անգամ անդրադառնալով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին՝ գոհունակությամբ արտահայտվեց կազմակերպության գործունեության մասին։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image