Բարեգործական միջոցառում Նյու Յորքում՝ ուղղված Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների աջակցմանը

2015թ-ի Սեպտեմբերի 24-ին «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպության Ամերիկայի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ գլխավորությամբ օրիորդ Դալար Չոլաքյանի, Նյու Յորքում կազմակերպվեց բարեգործական միջոցառում ի աջակցություն կազմակերպության «Փրկէ կեանք մը» և «Որդեգրէ Ընտանիք Մը» ծրագրերի շարունակական աշխատանքների ապահովմանը։12038776_402207403306512_4039049686964578697_o

Միջոցառումը ներառելով բարեգործական վաճառք և գինու համտեսում՝ միջոցառմանը մասնակից ավելի քան հարյուր հյուրերին ընձեռեց հնարավորություն ծանոթանալու «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը և իրականացվող ծրագրերին։

Կազմակերպության Ամերիկայի ներկայացուցիչ Սարգիս Բալխյանի ողջույնի խոսքով մեկնարկեց միջոցառումը։S. Balkhian Բոլորի ուշադրությունը հրավիրելով Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների դժվարին դրությանը՝ պարոն Բալխյանը կարևորեց յուրաքանչյուր օգնություն ուղղված նրանց առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Վերոհիշյալ միջոցառումը հանդիսանալով նշանակալի հարթակ Սփյուռքում՝ մասնավորապես ԱՄՆ-ում գործող կառույցների ուշադրությունը Հայաստանում բնակվող սիրիահայերի խնդիրներին ևս մեկ անգամ ուղղելուն՝ վեր հանեց Սիրիական քաղաքացիական պատերազմի պատճառով ծանր կացության մեջ հայտնված սիրիահայ համայնքի խնդիրները և առաջարկեց լուծումներ՝ ի նպաստ նրանց բարօրրությանը Հայաստանում։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում բարեսիրական միջոցառման կյանքի կոչմանը մեծ նպաստը ցուցաբերած Նյու Յորքի «Ալմայաս» ռեստորանային համալիրի տնօրենությանը։ Ինչպես նաև շնորհակալական խոսք է հղում մի շարք անձնանվեր կառույցներին և անհատներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել բարեգործական միջոցառումը իրականացնելու համար։

12029810_402207499973169_8394006659985329631_o 12068625_402207729973146_7923113520530936564_o 12052403_402208046639781_6512776222009398920_o  12029698_402207773306475_6703905356996593486_o12000798_402207686639817_6289528990453964852_o12034207_402208289973090_9093855357546118275_o  12028865_402208006639785_8579276950015989220_o 12027371_402208336639752_9108484675566268121_o 12027144_402207966639789_8219966479018323112_o 12017507_402207819973137_7603227153715889597_o 12010505_402207453306507_3988197073367388602_o 12006706_402208206639765_7044202012314143529_o  12002428_402207719973147_3880060439011532835_o

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image