Եկե՛ք կամավորենք!

2015 թ․ դեկտեմբերի 19-ին, սիրիահայ երիտասարդները նախաձեռնում են այցելություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ նվիրելու փոքրիկ նվերներ, պարգևելու ուրախություն մանկատան մանուկներին և ջերմացնելու նրանց գալիք ամանորը։

Այս կամավորական նախաձեռնությունը իրականացվում է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Մասնակցելով ծրագրի կրթական դասընթացներին, մասնավորապես «Սոցիալական պատասխանատվություն» և «Կամավորություն», և խորապես ըմբռնելով և կարևորելով այդ թեմաների հիմքում ընկած առանցքային սկզբունքները, սիրիահայ երիտասարդները իրենց ուսերին վերցնելով սոցիալական պատասխանատվության մեծ զգացում, հանդես եկան կամավորական նախաձեռնողականությամբ կյանքի կոչելու նաև մի շարք գաղափարներ առաջիկա օրերին, որոնք վերոնշյալ դասընթացների արդյունքն են։

Կերտելով ավելի լավ ապագա Հայաստանում, սիրիահայ երիտասարդները ջանք չեն խնայում իրենց ներդրումն ունենալ մանկատան մանուկների ամանորյա ցանկությունների իրականացման և տեղաբնակ անապահով ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման գործում։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image