Տաքուկ Ամանոր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի պատանյաց խորհրդի համար

Ս/թ․ դեկտեմբերի 27-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր հովանու ներքո գործող սիրիահայ պատանյաց խորհրդի համար կազմակերպել էր ամանորյա տոնահանդես։

Թվով 35 սիրիահայ պատանիներ հնարավորություն ունեցան մասնակից դառնալու տոնական ձեռնարկին, որի ընթացքում խաղարկվեցին բազմապիսի խաղեր, հնչեցին ուրախ երգեր։ Իսկ Ձմեռ պապիկի ներկայությունն առավել ուրախություն ու զվարթություն պարգևեց պատանիներին։

Տոնական հանդեսին պատանիներին շնորհավորելու էին եկել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի և «Դեպի Հայք» հիմնադրամի ներկայացուցիչները։

Ամանորյա տոնահանդեսի ավարտին «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից պատանյաց խորհրդի անդամներին հատկացվեցին նվերներ։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image