«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեց արևմտահայերենի դասընթացները մանուկների համար

2015թ-ի փետրվարի 7-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և «Ծիլ» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ մեկարկեց 6-14 տարեկան երեխաների համար նախատեսված արևմտահայերենի կիրակնօրյա դասընթացը: Վերջինիս մեկնարկը համընկել էր Բուն Բարեկենդանի տոնին: Այս առթիվ դասընթացի մասնակից մանուկները արևմտահայերենով խաղերի և երգերի միջոցով ծանոթացան տոնի խորհրդին և ավանդույթներին:

Նոր սերնդի շրջանում կարևորելով արևմտահայերենի  պահպանությունը, գործառնությունն ու ուսուցումը՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպության ու «Ծիլ» արվեստի կենտրոնի այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռելու մանուկներին մանկական խաղերի, երգերի, պարերի, թատրոնի միջոցով ծանոթանալու արևմտահայերենի գրավոր և բանավոր հմտություններին:

Դասընթացները տեղի են ունենալու ամեն կիրակի, ժամը 11։00-14:00 «ՀԱԼԷՊ» կազմակերպության նոր կենտրոնում՝ Վարդանանց 8ա հասցեում։

Դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 093 45-25-36 հեռախոսահամարին:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image