Ավելի լավ ապագա Հայաստանում. հանդիպում-սեմինար երիտասարդների հետ

2016թ. փետրվարի 20-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ կիրականացնի աշխատանքային սեմինար-հանդիպում«Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը, երիտասարդների ձայնը և ակտիվ մասնակցությունը համայնքային և միջազգային հարթակներում» խորագրով։

Աշխատանքային սեմինար-հանդիպման կազմակերպումը հնարավոր դարձավ «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից իրականացվող«Սիրահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում, որի կարևորագույն նպատակն է հզորացնել Երևանում բնակվող սիրիահայ երիտասարդների գիտելիքները և կարողությունները կառուցելու ավելի լավ ապագա Հայաստանում։

Սեմինար-հանդիպման թեմաներն են՝

«Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման փուլերը»։

«Տեղական ու եվրոպական կառույցներն ու դրանց կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը»։

“Հայ երիտասարդների մասնակցությունը տեղական/միջազգային երիտասարդական ծրագրերին»։

Սեմինար-հանդիպման թեմաները կներկայացնեն Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանը և Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Սիրարփի Մանյանը։

Սիրով հրավիրում ենք սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին մասնակցելու աշխատանքային սեմինար-հանդիպմանը, որը տեղի կունենա ս/թ փետրվարի 20-ին, ժամը՝ 15։00-ին, «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում, հասցե՝ Վարդանանց փակուղի 8ա, տարածք 3։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image