«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությունը ներկայացվեց «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը մայիսի 19-ից 22-ը մասնակցեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կազմակերպած «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումին:

Առանձին տաղավարով ներկայացվեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործունեությունը՝ հնարավորություն ընձեռելով սիրիահայերի խնդրով հետաքրքրված անձանց և կառույցներին համապարփակ տեղեկատվություն ստանալ «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից իրականացվող բարեսիրական ծրագրերին:

Քառօրյա ֆորում-ցուցահանդեսը միտված էր սիրիահայերին առկա տնտեսական հնարավորություններին ծանոթացնելուն, ինչպես նաև գործնական կապերի ստեղծմանն ու կարողությունների զարգացմանը:

Սիրիահայերի կողմից հիմնած ավելի քան 50 ձեռնարկություն, ինչպես նաև պետական և միջազգային կազմակերպություններ ֆորումին զուգահեռ կազմակերպված ցուցահանդեսին հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործունեությունը, սիրիահայերին աջակցություն ցուցաբերող ծրագրերը:

13396504_10201546660785935_1350899919_o

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image