Երիտասարդական պետական քաղաքականությունը սիրիահայ երիտասարդների ուշադրության կենտրոնում

«ՀՀ երիտասարդկան պետական քաղաքականության հայեցակարգը» թեմայով աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասրակական կազմակերպության կենտրոնում 2016թ օգոստոսի 13-ին։

Աշխատանքային հանդիպումը իրականացվեց «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և իրականացնում է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը։

Աշխատանքային հանդիպումը վարեց Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի գլխավոր մասնագետ, հետազոտական աշխատանքների համակարգող Հերմինե Կարապետյանը: Հանդիպման ժամանակ ներկայացված հիմնական թեմաները հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին ավելի լավ ըմբռնել ներկայիս Երիտասարդական պետական քաղաքականությունը, դրա գերակայությունները, ռազմավարական նպատակները և այլ հիմնարար փաստաթղթեր։ Խոսնակը նաև մանրամասն ներկայացրեց Երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտները։

Որպես Զանգվածային բաց առցանց դասընթացի (ԶԲԱԴ՝ Մարդու իրավունք և ժողովրդավարական զարգացում) ամբողջական մաս՝ աշխատանքային հանդիպումը շատ արդյունավետ էր, քանզի այն տեղակատվություն և գիտելիքներ փոխանցեց ավելի քան 45 սիրիահայ երիտասարդի՝ բացառապես հենվելով նրանց իրազեկվածության կարիքների վրա։ Ներկա մասնակիցները նաև վեր բարձրացրեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր և ստացան մանրակրկիտ տեղակատվություն։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image