«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան տեղափոխվեց ևս ութ հոգի

2016թ-ի նոյեմբերի 4-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Բասմաջյան, Կազանջյան և Բարկոր ընտանիքները, թվով 8 հոգի:

Ժամանած ընտանիքներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի  և «Առաքելություն Հայաստան» ԲԿ-ի ներկայացուցիչները։

Ընտանիքների տեղափոխումը Հալեպից Հայաստան հնարավոր դարձավ բարերարուհի Թերեզա Մխիթարյանի ջանքերի և ցուցաբերված մարդասիրական օժանդակության շնորհիվ:

Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

14962383_986575431489213_666885476_n 14961561_986575294822560_1902114561_n

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image