«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ դեկտեմբերի 6-ին և 8-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում տեղի ունեցան «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ, որոնք կազմակերպվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով դասընթացները կազմակերպվում են հատուկ  սիրիահայերի համար և նպատակ ունեն բարձրացնելու  Հայաստանում գտնվող սիրիահայերի իրազեկվածությունը  Հայաստանի ֆինանսական դաշտի մասին։

Դասընթացի մասնակիցները տեղեկացան, թե ինչպես կարող են հավասարակշռել ընտանեկան բյուջեն, ինչպես խնայել ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտներ, ինչպես օգուտ քաղել դրամական ծառայություններից, ինչպես պաշտպանել սեփական իրավունքները և այլ նմանատիպ հարցեր։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին,խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։

15357017_1883955545166490_1285867725_nimg_2020

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image