IDeA հիմնադրամը տրամադրեց ֆինանսական օգնություն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան տեղափոխված սիրիահայերին

Ս/թ. փետրվարի 7-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած սիրիահայերին տրամադրվեց ֆինանսական օգնություն։ Ֆինանսական աջակցություն ստացավ 12 ընտանիք, թվով 19 հոգի։

Հաջորդիվ ֆինանսական աջակցություն կստանան IDeA հիմնադրամի աջակցությամբ հաջորդող ամիսներին Հայաստան տեղափոխված սիրիահայերը:

Հիշեցնենք՝ որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին IDeA հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image