Մանչեսթր քաղաքի հայ կանանց նախաձեռնությունն ի նպաստ սիրիահայ համայնքի բարօրության Հայաստանում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում պատիվ է ունեցել համագործակցելու աշխարհասփյուռ հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ի բարօրություն դժվարին դրությունում գտնվող  սիրիահայ համայնքի։

2016թ-ին Անգլիայի Մանչեսթր քաղաքի հայ կանանց փոքրիկ խումբը կազմակերպելով բարեգործական ճաշ՝ ցանկություն էր հայտնել մարդասիրական նախաձեռնության շահույթը նվիրաբերել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկիր մի կյանք» ծրագրին՝ հնարավորություն ընձեռելով սիրիահայ ընտանիքին Հալեպից տեղափոխվելու Հայաստան։

Մանչեսթր քաղաքի հայ կանանց խմբի ջանքերը պսակվեցին հաջողությամբ՝ աջակցելով հինգ անդամից բաղկացած սիրիահայ Գևորգ Բոլսաջի ընտանիքին 2016թ-ի նոյեմբերի 22-ին Սիրիայից տեղափոխվելու Հայաստան։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իր խորին երախտագիտությունն է հայտնում Մանչեսթր քաղաքի հայ կանանց խմբին՝ կազմակերպության գործունեությանը հավատ ընծայելու և հնարավորությունների սահմաններում սիրիահայ համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։

Bolsaji family in airport

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image