«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի բարեգործական նախաճաշը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Ս/թ․ մարտի 8-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված բարեգործական նախաճաշ։

Գեղեցիկ միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ավելի քան հարյուր կանայք՝ նպաստելով բարեգործական նախաձեռնության կյանքի կոչմանը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհուրդի ներկայացուցիչ Էլիզաբեթ Երեմյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ փոխանցելով կազմակերպության բարեմաղթանքները բարեսիրական նախաձեռնության մասնակիցներին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը բարեգործական նպատակներով ընտրեց հենց Կանանց միջազգային օրը՝ ևս մեկ անգամ նպատակ ունենանալով հիշեցնել բոլոր կանանց, որ նրանք կարևոր են, գեղեցիկ ու արժանի մեծարանքի ոչ միայ այսօր, այլ՝ ամեն օր։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը կրկին անգամ իր երախտիքն է հայտնում բոլոր ներկաներին, ովքեր հերթական անգամ սիրով ու պատրաստակամությամբ իրենց ուրույն ներդրումն ունեցան կառույցի գործունեության ապահովման և Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նաև իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնում կազմակերպության տիկնանց խորհրդի անդամներին՝ անխոնջ և անձնվեր աշխատանքի համար։

IMG_2758 IMG_2762 IMG_2767IMAG2667IMAG2669IMAG2671IMG_276517194027_1306565159389950_474355195_o17199251_1401754539899301_1161091429_n

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image