«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են հայկական ավանդական կարպետագործության դասընթացները կանանց համար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը շարունակվում է։

Այն իր շուրջն է համախմբում սիրիական քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայ կանանց, ովքեր ոչ միայն ունեն հնարավորություն կտրվելու կենցաղից և հանգստություն գտնելու խորհրդանշական այս արհեստում, այլև հնարավորություն ստանալու մասնագիտական խորը գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են լուծելու համար իրենց զբաղվածության խնդիրը։

Կարպետագործության դասընթացները մեկ անգամ չէ, որ նախաձեռնվում և կյանքի են կոչվում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից, քանզի դրանք իրապես մեծ հետաքրքրություն են առաջացնում սիրիահայ կանանց շրջանում։

Սիրելի կանայք, բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն մաս կազմել կարպետագործության մասնագիտացված դասընթացների, կարող են զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

5 4 2 1

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image