Սիրիահայ ընտանիքները շարունակում են ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է կազմակերպել սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հանդիպում Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Ս/թ. ապրիլի 1-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում սիրիահայերը հանդիպում ունեցան հոգեբան Լուսինե Խանդանյանի հետ:

Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն շաբաթ օր, ժամը 12:00-14:00 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image