Հայաստանի Գրողների Միությունը հյուրընկալեց սիրիահայ մանուկներին

Ս/թ․ մայիսի 20-ին կայացած սիրիահայ մանուկների մանկապատանեկան հերթական հանդիպումը աչքի ընկավ յուրօրինակ ձևաչափով։

Այս անգամ, նրանք հյուրընկալվել էին Հայաստանի Գրողների Միության տանիքի ներքո։

Հայաստանի Գրողների Միության հարգարժան նախագահը՝ Էդվարդ Միլիտոնյանը, մեծ ջերմությամբ և առանձնակի հյուրընկալությամբ ընդունեց սիրիահայ մանուկներին և նրանց առաջնորդող ուսուցչական կազմին։

Միության ներկայացուցիչները, որոնց թվում էին արձակի բաժանմունքի վարիչ Ալիս Հովհաննեսյանը, արձակագիր-մանկագիր Սաթենիկ Մկրտչյանը, գրող Հովիկ Վարդումյանը, հալեպահայ գրող Թորոս Թորանյանը և այլք, երեխաներին ծանոթացրեցին կառույցի բուռն գործունեությանը և պատմությունը։

Թվով 20 սիրիահայ մանուկներ ներկաներին մատուցեցին գեղեցիկ ստեղծագործություններ և  պատմություններ՝ արտասանելով և պատմելով իրենց մասին՝ մթնոլորտը համատարած համեմելով  իրենց մանկան մաքրությամբ։

Մանուկներից Անի Խաչատրյանր և Սուրեն Ազիզյանը արտասանեցին, իսկ Անժելա Գասպարյանը, Արազ Շարոյանը և Սարին Ջաները ներկայացրեցին իրենց և իրենց նախասիրությունները։

Հանդիպումն այնքան տպավորիչ էր, որ ներկաները հույս հայտնեցին, որ նմանօրինակ ձեռնարկները կկրեն շարունակական բնույթ և նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ  երեխաների նկարչական և ձեռային ձիրքերին ևս։

Ի վերջո, ներկաներին ներկայացվեց  «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքների հետապնդած նպատակները և առաքելությունը՝ գովեստի արժանանալով և քաջալերվելով։

Սիրիահայ մանուկները որպես նվերներ ստացան գունազարդ ամսագրեր և հեքիաթների ժողովածուներ, որոնք դեռ երկար կհիշեցնեն նրանց այս գեղեցիկ և ստեղծագործական միջոցառման հիշարժան դրվագները։

«Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի Գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը վստահեցրեց, որ հատուկ էջ կտրամադրի իր ամսագրում՝ երեխաների աշխատանքները հանրության սեփականությունը դարձնելու համար։

Օրն ամփոփվեց հիշատակի նկարով՝ լի հույսով, որ նման խմբանկարներ կրկին ու կրկին կանմահանան։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image