«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ։ Սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրեր

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է կազմակերպել սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումներ Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հերթական հանդիպումը ս/թ. հունիսի 30-նն էր՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում։ Մասնակիցները հանդիպում ունեցան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ և խոսեցին իրենց կարիքների և մտահոգությունների մասին։

Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն ուրբաթ, ժամը 16։00-17:00 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image