Բարեգործական նախընթրիք «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ օգոստոսի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական նախընթրիք։

Վերջինս կազմակերպվել էր ընդառաջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին։

Բարեգործական նախընթրիքն իր շուրջն էր համախմբել բազում անհատների, ովքեր կարևորելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությունը՝ իրենց նպաստը բերեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի բարօրությունն ապահովող ծրագրերին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իր խորին երախտագիտությունն է հայտնում բարեգործական նախընթրիքի նվիրատուներ Թինա Ավագյանին, Առդա Օհանյանին, Տեր և Տիկին Զարեհ և Լորա Բասմաջյաններին, Լորա Բասմաջյանին,  տիկ․Զարդարյանին և Նոյեմզար Հեգամյանին կազմակերպության կողմից տարվող աշխատանքներին հանդեպ վստահություն տածելու և աջակցություն ցուցաբերելու համար։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image