Բարերարուհի Նարինե Դավթյանը և իր ընկերները նվիրեցին բնակարան սիրիահայ ընտանիքին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն իր գործունեության շրջանում բախտ է ունեցել համագործացել անձնվեր և ազգանպաստ գործունեություն ծավալող անհատների և կառույցների հետ։

2016թ-ի հոկտեմբեր ամսին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին կուռ հավատ ընծայեց բարերարուհի Նարինե Դավթյանը, ով կարևորելով կազմակերպության կողմից իրականացվող «Փրկիր մի կյանք» ծրագիրը՝  իր ուրույն աջակցությունը ցուցաբերեց ծրագրում ներառված սիրիահայ ընտանիքներին։

Բարերարուհին առավել մոտիկից ծանոթալով Սիրիայից Հայաստան տեղափոխվող Մայր գաղութի զավակների խնդիրներին, մասնավորապես բնակարանային և զբաղվածության խնդիրներին, չկարողացավ անտարբեր գտնվել և փափագ հայտնեց հնարավորությունների սահմաններում աջակից լինել ընտանիքներին։

Բարերարուհու ջանքերի շնորհիվ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շահառու մեծաթիվ սիրիահայ ընտանիքներին տրամադրվեցին և դեռ շարունակվում են տրամադրվել տարատեսակ մարդասիրական օգնություններ։

Նարինե Դավթյանի հայրենանպաստ գործունեությանը միացել են շատ անհատներ աշխարհի տարբեր անկյուններից և նրանց բարի կամքի դրսևորման շնորհիվ սիրիական հակամարտության թոհ ու բոհի միջով անցած և Հայաստանում հաստատված սիրիահայ Թամար և Բաղդասար Սարգսյաններն այսօր իրենց ապագան կառուցում են իրենց սեփական տանը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նարինե Դավթյանին և նրա ընկերներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ապահովելու Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայ ընտանիքների բարօրությունը։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image