Բարեգործական ճաշկերույթ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության շարունակականության համար

2018 թվականի հունվարի 6-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնի խնամակալության հանձնախմբի նախաձեռնությամբ «Տերյան» ռեստորանում կայացավ բարեգործական ճաշկերույթ՝ ի նպաստ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման:

Բարեգործական ճաշկերույթին «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության հանձնախմբի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց խնամակալության փոխատենապետ Զարմիկ Թոքաթլյանը:

Ողջույնի և քաջալերանքի խոսքով հանդես եկան նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը և կազմակերպության «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շոհմելյանը:

Բարեգործական ճաշկերույթի ողջ ընթացքն իր բացառիկ հանդիսավարությամբ զարդարեց «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության հանձնախմբի հիմնադիր անդամ Հակոբ Ֆակջյանը:

Իսկ «Նուռ» նվագախումբը կազմված սիրիահայ երաժիշտներից իր ուրույն ներդրումն ունեցավ բարեգործական ճաշկերույթի իրականացման գործում:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնն անվճար հիմունքներով աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ապաստան գտած մտավոր և ֆիզիկապես հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայերին՝ նպատակ ունենալով դյուրացնել նրանց առօրյան և աջակցել նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքում:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն անվճար ստանում են հոգեբանական աջակցություն և մասնակցում են հատուկ ուսուցողական դասընթացների, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, թատրոն-թերապիայի, խոսքի զարգացման և ձեռագործ աշխատանքների պատրաստման դասընթացները: Վերոհիշյալ դասընթացներն իրականացվում են մի խումբ նվիրյալ սիրիահայ ուսուցիչների կողմից:

 

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image