Սբ․ Սարգսի տոնին նվիրված բարեգործական նախաճաշ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2018թ-ի հունվարի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության սոցիալ-հոգեբանական աջակցության հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական նախաճաշ՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին:

Միջոցառումն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ անձանց, ովքեր հավատ ընծայելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը՝ ցանկացել էին իրենց կենսական աջակցությունը ցուցաբերել բարեգործական նախաձեռնության կյանքի կոչմանը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց սոցիալ-հոգեբանական աջակցության հանձնախմբի պատասխանատու Զարուհի Համալյանը, ով ողջունեց ներկաներին՝ պատմելով Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Սարգիս տոնի մասին, ինչպես նաև հույս հայտնեց, որ այս բարեգործական միջոցառումն ինչպես նախորդողները աչքի  է ընկնելու հաճելի ու դիտահաղորդ ընթացքով և ծառայելու է իր նպատակին։

Բարեգործական միջոցառման շահույթը ծառայելու է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպության սոցիալ-հոգեբանական աջակցության հանձնախմբին՝ ջանք ու եռանդ չխնայելու և ուրույն նպաստ ունենալու կազմակերպության կողմից մարդասիրական ծրագրերի իրականացման գործում:

  

 

   

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image