«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանը մեկնարկում են «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը

Ս/թ․ մարտի 15-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրականան հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) նախաձեռնությամբ տրվեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է համախմբել սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին, տրամադրել նրանց նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելու նրանց զարգացմանը և ինքնաիրացմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Ծրագրի շրջանակում երիտասարդներին տրամադրվելու է նաև հոգևոր և հոգեբանական աջակցություն, ինչպես նաև հատկացվելու է ֆինանսական օգնություն ուսման ոլորտում կարիքները հոգալու համար։

Չորս ամիս տևողությամբ ծրագրի առաջին հանդիպումը տեղի է ունենալու մարտի 19-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակում: Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու սիրիահայ երիտասարդներին մասնակից լինել տարատեսակ հետաքրքիր միջոցառումների, մասը կազմել երիտասարդական ակումբների, ինչպես նաև մասնակցել ուխտագնացությունների։

Հանդիպումները վարելու են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և ԵՀԽ հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրյալ միջազգային, սիրիահայ և տեղացի մասնագետներ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իր գործունեության շրջանակում մեծապես ուշադրության է արժանացնել սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանը և հայաստանյան հասարակական կյանքի ներգրավմանն ուղղված ծրագրերին:

Իր հերթին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը այլ եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստել աղքատության վերացման, կայուն համայնքների զարգացման, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:

Լիահույս ենք, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ այս ծրագիրը իր ուրույն նպաստն է ունենալու Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երիտասարդների բարօրրությանն ապահովման գործում։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image