«Ալեպպո Քուիզին» կենտրոնի մասնակցությունը «Երևանի Գինու Օրերին»

2018 թվականի մայիսի 11-ին և 12-ին «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) կողմից հիմնադրված «Ալեպպո Քուիզին» կենտրոնը ներկայացավ արդեն իսկ ճանաչում գտած «Երևանի Գինու Օրեր» միջոցառմանը:

Առաջին անգամ ներկայանալով լայն հանրությանը՝  «Ալեպպո Քուիզին» կենտրոնը ներկայացրեց հարուստ արևելյան խոհանոցի ուտեստները։  Միջուկով իշլի քյուֆթան, բանջարեղենով չինական քյուֆթան, բոհրեգը, մինի-պիցցաները, յալանջին և բաստուրման հիանալի համադրություն էին տարատեսակ գինիների հետ համտեսելու համար:

«Ալեպպո Քուիզին» կենտրոնի ներկայությունը «Երևանի Գինու Օրեր» միջոցառմանը հնարավոր դարձավ Գերմանիայի Միջազգային Համագործակցության (GIZ) ընկերության շնորհիվ:

Սա առաջին անգամը չէր, որ Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերությունն իր օգնության ձեռքն է մեկնում «Ալեպպո Քուիզին» կենտրոնին: GIZ-ի կողմից տրամադրված աջակցության շնորհիվ կենտրոնի խոհանոցը զինվել է անհրաժեշտ խոհանոցային տեխնիկայով, իսկ նոր ձևավորված աշխատակազմը՝ համապատասխան գիտելիքներով և հմտություններով:

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրին իրենց աջակցությունն են բերել նաև ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը:

«Ալեպպո Քուիզին» կենտրոնի պաշտոնական բացումը նախատեսվում է շուտով:

Հիշեցնենք, որ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից հիմնված «Ալեպպո Քուիզին» կենտրոնն իր դերով և նշանակությամբ առաջին սոցիալական ձեռնարկատիրական ծրագիրն է սիրիահայերի համար, որի գործունեությունից գոյացած ողջ շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն եւ սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

   

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image