Հոգևոր հովիվը վարեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումը

2018 թվականի հունիսի 8-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) տեղի ունեցավ սոցիալ-հոգեբանական աջակցությույն տրամադրող հերթական հանդիպումը:

Հանդիպման հյուրն էր  Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարգև քահանա Պալգևորգյանը, ով այս անգամ խոսեց Հայ Առաքելական եկեղեցու 7 մահացու մեղքերից մեկի՝ ծուլության մասին:

Հանդիպմանը ներկա սիրիահայ տիկնայք ունկնդրեցին Տեր Պարգևի խոսքը, ով նշեց, որ կյանքի յուրաքանչյուր րոպե թանկագին է, և այն սխալ գործածելու դեպքում մարդը պետք է պատասխան տա Աստծո առաջ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում: Հասցե՝ Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ:

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image