Հաճախակի հանդիպող առողջապահական խնդիրներ. Դոկտոր Հուրի Քահքեճեանը սոցիալ-հոգեբանական աջակցության հանդիպման հյուր

2018-ի հունիսի 22-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրն էր բժիշկ-թերապևտ Հուրի Քահքեճեանը, ով խոսեց կանանց մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդություններից մեկի՝ աստեոպորոզի մասին: Հանդիպման մասնակից սիրիահայ կանայք ունկնդրեցին նրա խորհուրդները և հյուրին հղեցին իրենց հուզող առողջապահական հարցերը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում: Հասցե՝ Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ:

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image