Առողջապահական խնդիրները «Սոց-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի ուշադրության կենտրոնում

 

2018 թվականի սեպտեմբերի 21-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի   շրջանակում կազմակերպվող հանդիպմանը հյուրընկալել էր դոբլեր-դուպլեքս սոնոգրաֆիայի մասնագետ և մանկաբույժ Վրեժ Սարգսին: Վերջինս ստացել է բժշկական գիտությունների աստիճան Գերմանիայի Քյոլն համալսարանում և մասնակցել է վերապատրաստումների Ավստրիայում։ Հաստատվելով հայրենիքում՝ սիրիահայ բժիշկն աշխատում է Մուրացան հիվանդանոցում:

Բժիշկ Վ. Սարգիսը մասնակիցներին ծանոթացրեց դոպլեր-դուպլեքս սոնոգրաֆիայի հիմունքներին և տեղեկացրեց, թե ինչպիսի գանգատների դեպքում կարելի է ախտորոշվել այդ սարքով։

Հանդիպմանը բժիշկը ներկայացել էր սոնոգրաֆիայի շարժական սարքով, որն իր հերթին ամբողջացրեց հաճախակի հանդիպող առողջական խնդիրներին նվիրված դասընթացը: Սարքը թույլ տվեց ծանոթանալու այն հնարավորություններին, որոնց շնորհիվ առողջական խնդիրներ ունեցող անձիք կարողանում են ենթարկվել տարատեսակ հետազոտությունների: Հատկանշական է, որ բժիշկ Վ. Սարգիսը տեղում անվճար կազմակերպեց խորհրդատվական հանդիպում ծրագրին մասնակից անձանց հետ, որի շրջանակում առողջական խնդիրներ ունեցող ներկաները կարողացան ենթարկվել գլխի անոթների դուպլեքս հետազոտության, ինչպես նաև վահանագեղձի և ոտքերի սոնոգրաֆիայի։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image