Ուշադրության առանցքում երիտասարդների զբաղվածության հնարավորություններն են

Հոկտեմբերի 27-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում և իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ, «Հալեպ» ՀԿ-ն տեղեկատվական հանդիպում-քննարկում անցկացրեց` Հայաստանում աշխատանքի և պրակտիկայի  հնարավորությունների որոնման մասին: Մասնակից սիրիահայ երիտասարդներին ներկայացվեցին այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են աշխատանքային հայտարարությունների կայքերը, Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնները, աշխատանքային տոնավաճառները, համալսարանների կարիերայի կենտրոնները, առանձին կազմակերպությունների ծրագրերը` նախատեսված ուսանողների համար և երիտասարդների զբաղվածությանն ուղղված այլ հարթակներ:

Ծրագրի ուշադրության առանցքում սիրիահայ երիտասարդներին, ուսանողներին և շրջանավարտներին աջակցելն է` ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ զբաղվածության ավելի լավ հնարավորությունների համար:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image