Կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ամենամյա տոնական բարեգործական ընթրիքը

2019 թ-ի հունվարի 12-ին կայացավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ-ի) ամենամյա տոնական բարեգործական ընթրիքը, որին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին անհատներ, ովքեր տարիներ շարունակ իրենց աջակցությունն ու հավատն են ընծայում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի մարդասիրական գործունեությանը՝ ուղղված սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի բարօրության ապահովման։

Ամենամյա բարեգործական ընթրիքին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ողջույնի խոսքը ներկայացրեց կազմակերպության հիմնադիր մարմնի անդամ Ռիտա Կարագուլյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին անցնող տարում կազմակերպության կողքին լինելու և սիրիահայ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն նպաստելու համար։

Բարեգործական ընթրիքը զուգորդվեց կազմակերպության տիկնանց հանձնաժողովի կողմից կազմակերպված տարատեսակ հետաքրքաշարժ խաղերով և նվերների հանձմամբ։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր բարերարներին, ովքեր իրենց ուրույն ներդրումն ունենալով կազմակերպության բարեգործական ծրագրերին՝ նպաստում են Հայաստանում գտնվող սիրիահայ համայնքի բարօրությանը։

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image