Ասեղնագործության դասընթաց ի նպաստ սիրիահայ կանանց տնտեսական զարգացման

2019 թվականի մարտի 26-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության դահլիճում, Ձեռարվեստի հանձնախմբի գլխավորությամբ, հանդիպեցին «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի մասնակիցները: Հանդիպումը վարեց վարպետ Մարիա Պանքյան-Պալապանյանը:

Վարպետին բնորոշ հմտությամբ Մարիա Պանքյան-Պալապանյանը ներկայացրեց հայկական ասեղնագործ արվեստը՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով մասնավորապես Վանի տարածաշրջանին բնորոշ ասեղնագործության վրա։ Առանձնահատկություններն հատկապես արտահայտվում են սփռոցների, սրբիչների, ծածկոցների, վարագույրների, ասեղանկարների, զարդարանքների մեջ:

Ասեղնագործության դասընթացի մասնակիցները փորձում էին ստեղծել նախշազարդ աշխատանքներ՝ կիրառելով թելերի և կտորների գույնզգույն համադրությունը։

Դահլիճում տիրում էր ուրախ մթնոլորտ՝մասնակիցները շատ ոգևորված էին: Նրանք ձգտում էին իրենց աշխատանքների միջոցով վերհանել և կիրառելի դարձնել Արևմտյան Հայաստանի ասեղնագործության ավանդույթը:

Մասնակիցներից ամերիկահայ կամավոր Անահիտ Մաթոսյանը ոգևորվածությամբ նշեց՝ «Ես ուզում եմ ձեռագործության մասին սովորել, ուզում եմ զգալ կապը նախնիներիս հետ»։

Սույն ծրագրով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը նպատակ ունի բարելավել սիրիահայերի բարեկեցությունը և վերջիններիս մասնակցությամբ պահպանել հայկական ավանդական ասեղնագործությունն ու զարգացնել սիրիահայ կանանց ձեռնարկատիրական հմտությունները:

Նշենք, որ առաջիկայում շարունակվելու է «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը։ Այս փուլում շեշտը դրվելու է Մարաշի, Ուրֆայի, Այնթապի և այլ ասեղնագործական ուղղությունների, ինչպես նաև կարպետագործության և թաղիքագործության ուսումնասիրության վրա: Մանրամասների համար զանգահարել 098 421 391 հեռախոսահամարին:

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image