Սիրիահայ երիտասարդների այցելությունը հայ մեծն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

2019թ. հունիսի 1-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, սիրիահայ և տեղացի երիտասարդների համար կազմակերպվել էր այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Մասնակիցների համար մեծ առիթ էր վայելել հայ այս մեծ նկարչի գործերը և գտնվել իր արվեստանոցում: 

Մարտիրոս Սարյանն ասել է. «Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին և առանց հարազատ հողի, հայրենիքի սերտ կապի, չես կարող գտնել ինքդ քեզ, քո հոգին»: Մենք այս խոսքերը վերապրեցինք նրա ամեն մի նկարի և ամեն մի գունային ջերմության մեջ,-նշում է այցի կազմակերպիչ Սերլի Թեքայանը:

Մասնակիցների տպավորությունները դրական էին։ Նրանք մեծապես հիացած էին մշակութային այդ գլուխգործոցներով: Շատերի համար այցելությունը Սարյանի տուն-թանգարան առաջին անգամ էր և նրանց համար հետաքրքիր առիթ էր, որը իր արժանի տեղը գրավեց իրենց հիշողություններում: 

Մասնակիցներից մեկը նշում է. «Շատ տպավորված եմ թանգարանի գեղեցկությամբ, պարզությամբ, ներդաշնակությամբ և մթնոլորտով: Հուսով եմ, որ այս հրաշալի վայրը խնամքով կպահպանվի դարերով և մեր հաջորդ սերունդները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն այս լուսավոր ներկայացուցչի` Մ. Սարյանի կյանքի և գործունեության, այլ նաև մեր պատմության և մշակույթի հետ»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ հոգևոր-հոգեբանական աջակցության միջոցառումների նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը, որոնց շարքում իր ուրույն դերն ունեցավ նաև Մ. Սարյանի տուն-թանգարան այցելությունը:

        

 

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image