Սիրիահայ երիտասարդների այցելությունը հայ անվանի երգիծաբան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

2019թ. հունիսի 14-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, սիրիահայ և տեղացի երիտասարդների համար կազմակերպվել էր այցելություն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Մասնակիցները դիտեցին Հ. Պարոնյանի «Երկու տերով ծառա մը» կատակերգական ներկայացումը, որը մեծ տպավորություն թողեց նրանց վրա:

Մասնակիցներից մեկը նշում է. «Ես այսօր առաջին անգամ Հայաստանում թատրոն այցելելու հնարավորություն ունեցա և մեծ ոգևորությամբ դիտեցի «Երկու տերով ծառա մը» ներկայացումը․ նրանց գործը պարզ ու հասկանալի էր, բայց միևնույն ժամանակ խորը իմաստ ուներ և ներկայացումից ստացած շատ դասեր կարելի է կիրառել նաև իրական կյանքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կլոր սեղան հիմնադրամին և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին՝ ներկայացմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու, իսկ Սերլի Թեքեյանին՝ ներկայացմանը հրավիրելու համար»։

«Ինձ շատ դուր եկավ այն, որ ներկայացումը արևմտահայերենով էր, քանի որ արևմտահայերենով կատակերգությունն ինձ համար ավելի հասկանալի և հետաքրքրիր էր»,- նշում է մեկ այլ մասնակից։

Ներկայացումից հետո երիտասարդները կիսվեցին իրենց ստացած դրական տպավորություններով, ներկայացման ամենահիշարժան դրվագներով և բարձր գնահատեցին հայ թատերական արվեստի այս յուրօրինակ աշխատանքը։

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հոգևոր և հոգեբանական աջակցության միջոցառումների նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը․ այդ նպատակին լավագույնս ծառայեց նաև սիրիահայ և տեղացի երիտասարդների այցելությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image