Խոհարարական վերապատրաստման դասընթացներ «Ալեպպո Քուիզին» կենտրոնում

2019թ. հունիս-հուլիս ամիսներին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «Ալեպպո Քուիզին» կենտրոնում մեկնարկեցին խոհարարական վերապատրաստման դասընթացներ՝ 70 սիրիահայ կանանց մասնակցությամբ։

Դասընթացներն իրականացվում են «Աջակցություն խոցելի սիրիահայ  երիտասարդներին և նրանց խնամակալներին» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի փախստականների համար նախատեսված «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Խոհարարական դասընթացների շրջանակներում սիրիահայ կանայք պատրաստեցին մերձավորարևելյան ամենահամեղ կերակրատեսակները, զարգացրեցին իրենց խոհարարական հմտությունները՝ հետագայում՝ որպես փորձառու խոհարարներ, սեփական կարիերան ձևավորելու համար։

«Ալեպպո Քուիզին»-ի ամբողջ հասույթն ուղղված է փախստականների համար աշխատատեղերի ստեղծմանն ու տեղացիներին և տեղահանված անձանց ֆինանսական և կենսաապահովման օգնություն ցուցաբերելուն։ 

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը սոցիալական ձեռնարկություն է՝ հիմնադրված «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ստեղծելու աշխատանքի հնարավորություններ Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականների համար։ Ձեռնարկությունը ֆինանսավորվում և աջակցություն է ստանում ամբողջ աշխարհի մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից, ներառյալ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և Կարիտաս Ավստրիան, Եվրոպական միությունը, «ԳԻԶ» Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը, Հյուսթոն-Տեխաս նահանգի Սբ. Գեւորգ Առաքելական եկեղեցին, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, պարոն Վրեժ Քոլանճյանը, դոկտոր և տիկին Օստերբաուեր-Տանիելյանները և այլք։

                

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image