Ամանորյա բարեգործական ճաշկերույթ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում

2019թ․ դեկտեմբերի 11-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում կազմակերպվեց բարեգործական ճաշկերույթ սիրիահայ կանանց նախաձեռնությամբ։

Հանդիպման սկիզբն ազդարարվեց Տիկնանց հանձնախմբի անդամ Տանիա Բաբողլյանի ողջույնի խոսքով։ Վերջինս ներկայացրեց Նոր տարվա տոնակատարության նախապատմությունը, հեթանոս հայերի կողմից Ամանորի նշման կարգը, Ամանորի գլխավոր խորհուրդը և տարբեր երկրներում առկա առանձնահատկությունները։

Երեկոն ուղեկցվեց տոնական ուրախ տրամադրությամբ և ամանորյա բարեմաղթանքներով։ Oրվա գլխավոր հյուրասիրությունը հայկական ավանդական Ղավուրմա ճաշատեսակն էր։

Այնուհետև ներկաներին բաշխվեցին վիճակահանության տոմսեր, իսկ հաղթողներին՝ ամանորյա հուշանվերներ։

Բարեգործական ճաշկերույթից գոյացած հասույթը ծառայեցվելու է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գլխավոր առաքելությանը՝ սիրիահայ կարիքավոր ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։ Շնորհակալություն ենք հայտնում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Տիկնանց հանձնախմբին՝ բարեգործական ճաշկերույթը կազմակերպելու և տոնական մթնոլորտն ապահովելու համար։

 

               

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image