Մասնագիտական պրակտիկա` ԱՐՑԱԽՑԻ երիտասարդների համար. «ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ծրագիրը

Մասնագիտական պրակտիկայի հնարավորություն Արցախցի երիտասարդների համար

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր

Վերջնաժամկետ՝ 25 նոյեմբեր 2020թ.

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ հայտարարում է վճարովի ինթերնշիփային ծրագիր ԱՐՑԱԽՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ համար: Ինթերնշիփերն իրականացվում են «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Արցախցի այն ուսանողները ( նաև վերջին՝ 5 տարվա շրջանավարտները), ովքեր 2020թ. Արցախյան պատերազմի պատճառով կիսատ են թողել իրենց ուսումը, ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և փնտրում են աշխատանք/պրակտիկա, ապա «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը հնարավորություն է տալիս ձեզ 1 ամսով մասնագիտական պրակտիկա անցնել հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում՝ ստանալով նաև 50,000 ՀՀ դրամի չափով գումար:

Դիմելու համար ներքոնշյալ էլ. հասցեին անհրաժեշտ է ուղարկել՝

1. Ռեզյումե/CV/ (Word/PDF)
2. Անձը հաստատող փաստաթուղթ
3. Դիմում-հայտագիր/Հայերեն կամ անգլերեն

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 25 նոյեմբեր 2020թ:

Էլեկտրոնային դիմումները (հայերեն կամ անգլերեն) անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին  ուղարկել Արաքս Մարտիրոսյանին` araksmartirosyan@aleppo-ngo.org էլ. հասցեով՝ Subject բաժնում նշելով Internship Application (Անուն/Ազգանուն):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 545361 հեռախոսահամարին:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառումասնագետների հետ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image