Ներդրում ձգտող երիտասարդների ապագայում ՝ հետագա նվաճումների ականատեսը դառնալու ակնկալիքով

«Կրթությունը ամենահզոր զենքն է, որ կարելի է

 օգտագործել աշխարհը փոխելու համար» – Նելսոն Մանդելա

Ուրախ ենք հայտնել, որ ամփոփվել են «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի 2020-2021 թթ. ակադեմիական տարվա գարնանային կիսամյակի կրթաթոշակային մրցույթի արդյունքները: Հավատալով, որ երիտասարդներն են մեր ապագան և նրանց աջակցելով է, որ պիտի ապահովենք զարգացած ու նորարար Հայաստանի կերտումը՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը և ԵՀԽ Կլոր Սեղան Հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեցին հայաստանյան բուհերում ուսանող 110 երիտասարդի: Կրթաթոշակակիրներն արդեն  ստացել են ուսման վարձերի փոխհատուցումները:

Մրցույթին դիմել էին 366 ուսանողներ, որոնցից 300-ը գարնանային կիսամյակի, իսկ 66-ն՝ աշնանային կիսամյակի ուսման վարձավճարների փոխահատուցման համար:

Ծրագրով սահմանված գործընթացի համաձայն՝ դիմումների քննարկումն ու ընտրությունը կայացավ  2020-2021 թթ. ակադեմիական տարվա կրթաթոշակների Ընտրող հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված էին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչները և ուսանողների մեկ անկախ ներկայացուցիչ:

Կայացած մի քանի հանդիպումների արդյունքում որոշում կայացվեց մասնակի կրթաթոշակներ տրամադրել ծրագրին դիմած՝ հայաստանյան բուհերում սովորող բոլոր (թվով 34) արցախցի ուսանողներին: Տեղացի և Մերձավոր Արևելքից եկած ուսանողների դեպքում Ընտրող հանձնաժողովը որոշեց առաջնահերթություն տալ այն դիմորդներին, ովքեր բավարարում էին ծրագրով հաստատված միանգամից մի քանի չափանիշի (առաջադիմություն, խոցելիություն, ուսման հետ աշխատանքի համատեղում, ակտիվություն) և հավանության էին արժանացել հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 4-ի կողմից:  Միաժամանակ, հաշվի առնվեցին հայտադիմումի ամբողջական լինելը, փաստաթղթերի ճշգրիտ ներկայացումը և մոտիվացիոն նամակները:

Կրթաթոշակակիրները Հայաստանի` Արցախը ներառյալ, Սիրիայի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ են և ներկայացնում են հետևյալ ուսումնական հաստատությունները. Երևանի պետական համալսարանՀայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանում Եվրոպական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա:

Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին և լիահույս ենք, որ սա նրանց կմոտիվացնի է՛լ ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել և ուսման մեջ նոր բարձունքներ նվաճել:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին՝ նպատակ ունենալով զարգացնել սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի խոցելի խմբում գտնվող երիտասարդների կարողություններն ու հմտությունները՝ դասընթացների, ուսանողական կրթաթոշակների և մասնագիտական պրակտիկաների միջոցով:

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image