Երիտասարդները հանդիպեցին ԿԶՆ Հայաստան նորարարական կենտրոնի ներկայացուցիչների հետ

Երիտասարդների շրջանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կարևոր նախադրյալ է դրանց նվաճման համար, ուստի, նրանց` կայուն զարգացման հասկացողությանը ծանոթացնելու նպատակով «Հալեպ» ՀԿ-ի գրասենյակ էինք հրավիրել ԿԶՆ Հայաստան նորարարական կենտրոնի ներկայացուցիչներին՝ խոսելու կայուն զարգացման նպատակների մասին, ներկայացնելու կենտրոնի ու դրա տարբեր ստորաբաժանումների գործունեությունն ու պատմելու նրանց ձեռքբերումների ու հետագա ծրագրերի մասին:

ԿԶՆ կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի նախաձեռնություն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։ Կենտրոնը Կառավարության, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և մասնավոր հատվածի միջև գործող նորարարական հանգույց է և նպատակ ունի բացահայտել Հայաստանի զարգացման ներուժն ու արագացնել Օրակարգ 2030-ի իրականացումը։ 

Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 30-ին ավելի քան 50 երիտասարդների մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող երիտասարդներ. այդ պատճառով է, որ բանախոսներն այնպիսի թեմաներ էին պատրաստել, որոնք բոլորին կարող էին հետաքրքրել: ԿԶՆ համակարգող Լուիզ Խարվալը ներկայացրեց կայուն զարգացման նպատակներն ընդհանուր առմամբ, առկա բնապահպանական խնդիրները շեշտելով բնական ռեսուրսների պահպանման կարևորությունը: Նա ներկաներին առաջարկեց Kahoot խաղալ` լսարանի համար դասախոսությունն ավելի ինտերակտիվ՝ ու մտապահումն ավելի հեշտ դարձնելու համար:  

ԿԶՆ կենտրոնի Օգտատերերի փորձառության և հաղորդակցության փարձագետ Ռուզաննա Բալդրյանը խոսեց կենտրոնի գործունեության ու ընթացիկ նախագծերի մասին՝ պատմելով նախկինում իրականացված որոշակի փորձարարությունների, այդ թվում`քաղաքացի-կառավարություն կապի, մայրական առողջության բարելավմանն ուղղված հետազոտությունների ու դրանց արդյունքների մասին: Նա շեշտեց, որ լաբորատորիան կիրառում է վարքաբանական փորձարկումներ, տվյալագիտություն և «ձևավորող մտածողություն»` պետական ​​քաղաքականության համար արժեքավոր եզրակացություններ ստանալու համար:

Նրա գործընկեր Վահան Մարտիրոսյանը ՝ Տվյալագիտության բաժնից, շարունակեց խոսել արհեստական բանականության ոլորտի նորարարությունների ու միտումների և այդ ոլորտում սպասվող հեռանկարների մասին ՝ մասնակիցներին «համոզելով», որ անկախ մասնագիտությունից ՝ վաղ թե ուշ բոլորն են ստիպված լինելու ծանոթանալ ու առնչվել տվյալների գիտություն հետ: Ներկաները ականատես եղան, թե ինչպես կարելի է պատահական թեմա կամ վերնագիր մուտքագրել որոշակի ծրագրում ու ինտերնետային ռեսուրսներից ստացված էսսե ստանալ արհեստական բանականության միջոցով, ինչը բավականին ոգևորիչ էր: Նա ընդգծեց, որ մեքենայական ուսուցումն ու բնական լեզվի մշակումը լայնորեն օգտագործվում են կենտրոնի ձեռնարկած գրեթե բոլոր նախագծերի համար:

Հուսով ենք, որ հանդիպումը խթան կհանդիսանա, որ ներկաներին ուսումնասիրեն ու ավելին իմանան կայուն զարգացման նպատակների մասին՝ հետագայում իրենց ներդրումն ունենալով Հայաստանի կայուն զարգացման գործում:

Կայուն զարգացման նպատակները (SDG) ընդունվել են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից 2015 թ.-ին `որպես աղքատությունը դադարեցնելու, մոլորակը պաշտպանելու և մինչև 2030 թվականը բոլոր մարդկանց համար ու բարգավաճում ապահովելու գործողությունների համընդհանուր կոչ: Նպատակն էր ստեղծել մի շարք համընդհանուր նպատակներ, որոնք կարձագանքեն արդի աշխարհի առջև ծառացած հրատապ բնապահպանական, քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին: ԿԶՆ- երի նվաճումը պահանջում է կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ու քաղաքացիների համագործակցություն, այդ իսկ պատճառով մենք` «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի թիմը, նույնպես ջանքեր է գործադրում երիտասարդության շրջանում դրանց մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման ու դրանց կարևորությունը շեշտադրելու համար:

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image