Արաբերենի մասնագետների եւ մանկավարժների հավաքագրում

«Հալեպ» ՀԲՀԿ-ն և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ) հրավիրում են սիրիայից տեղափոխված արաբերեն լեզվի մասնագետների և արաբերենի գերազանց իմացությամբ այլ լեզուների մանկավարժների մասնակցելու «Արաբերենի Ուսուցում Ոչ Արաբախոսների Համար» թեմայով երկշաբաթյա մասնագիտական աշխատաժողովի:

Դասընթացի մասնակիցները կընտրվեն թեստավորման արդյունքում և բարեհաջող ավարտելու դեպքում կստանան «Ոչ արաբախոսների համար արաբերենի ուսուցման ինստիտուտ»-ի վկայականը: Կազմակերպիչ կողմը լավագույն մասնակիցներին կառաջարկի դասավանդել նորաստեղծ արաբերեն լեզվի կենտրոնում: Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝

info@dvv-international.am
info@aleppo-ngo.org

կամ զանգահարել 093-70-57-42, 055-57-59-00: